WUF13. Վուչիչը կժամանի Բաքու
  WUF13. Վուչիչը կժամանի Բաքու
16:33     19 01 2026    
Մայիսի 17-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանին։

Այս մասին Report-ին հայտնել է՝ Ադրբեջանում Սերբիայի դեսպան Դրագան Վլադիսլավլևիչը:

Նա նշել է, որ այցի ճշգրիտ ամսաթիվը մայիսի 17-ն է, և այն տեղի կունենա WUF13-ի շրջանակներում։

Դեսպանի խոսքով՝ Սերբիայի նախագահն արդեն հաստատել է իր մասնակցությունը միջոցառմանը. «Պատվիրակության կազմը ինձ դեռ հայտնի չէ, բայց նա հաստատել է իր մասնակցությունը»։

Նշեն, որ «Բնակարան բոլորի համար. անվտանգ և կայուն քաղաքներ և բնակավայրեր» թեմայով WUF13-ը կանցկացվի Բաքվում՝ 2026 թվականի մայիսի 17-22-ը։ Միջոցառման շրջանակներում առաջին անգամ կանցկացվի նաև Առաջնորդների գագաթնաժողով։
Zinvor.info

Հեշթեգներ. Վուչիչ   Բաքու