Աբբասով. ԲՆԽ-ն աշխատում է գաղութատիրության վերացման գործակալություն ստեղծելու հարցերի շուրջ
  Աբբասով.  ԲՆԽ-ն աշխատում է գաղութատիրության վերացման գործակալություն ստեղծելու հարցերի շուրջ
12:07     16 01 2026    
Այսօրվա համաժողովը, ինչպես նաև դրան ուղեկցող ցուցահանդեսը, պատմական նյութերը և վկայական ցուցմունքները, վառ կերպով ցուցադրում են՝ սիկհերի կողմից տարիների ընթացքում բախված զանգվածային սպանությունները, մարդու իրավունքների խախտումները և դաժան վերաբերմունքը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բաքվի նախաձեռնողական խմբի (ԲՆԽ) գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը՝ Բաքվում «Ռասիզմ և բռնություն Հնդկաստանում սիկհերի և մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ. ժամանակակից իրականություն» թեմայով միջազգային համաժողովում իր ելույթում։

Նա ընդգծել է, որ միջոցառման նպատակն է քննարկել ցավոտ և հաճախ անտեսված խնդիրները՝ Հնդկաստանում սիկհերի նկատմամբ շարունակվող բռնությունը։ Նրա խոսքով, համաժողովը դարձել է ոչ միայն ակադեմիական քննարկումների հարթակ, այլև բաց երկխոսության, մտորումների և պատասխանատվության պահանջի տարածք։ Համաժպղովի շրջանակներում քննարկվում են՝ սիկհերի նկատմամբ խտրականության պատմական նախապայմանները և արդարության համար նրանց երկարատև պայքարը։

Աբբասովը նաև նշել է, որ ԲՆԽ-ի այսօրվա հիմնական խնդիրներից մեկը գործակալության ստեղծումն է, որը կզբաղվի գաղութատիրության վերացման հարցերով։
Zinvor.info

Հեշթեգներ. Աբբասով   ԲՆԽ  


Լրահոս