Բայրամովը և Գրոնոն քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության հարցեր
 Բայրամովը և Գրոնոն քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության հարցեր
09:08     16 01 2026    
Հունվարի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Կողմերը դիտարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը, անդրադարձել են անհատական գործընկերության գործիքների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և քննարկել առաջիկա քայլերը։

Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջընթացի և հեռանկարների մասին, ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Գրոնո  


Լրահոս