Ալիևը հաստատել է «Ականազերծման մասին» և «Պատմամշակութային հուշարձանների պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները
 Ալիևը հաստատել է «Ականազերծման մասին» և «Պատմամշակութային հուշարձանների պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները
17:40     15 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ականազերծման մասին» և «Պատմամշակութային հուշարձանների պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ըստ փոփոխությունների, եթե Շուշա քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվի մշակութային կամ պատմական արժեք ներկայացնող օբյեկտ, աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։

Գտածոի մասին պետք է տեղեկացնել լիազոր մարմնին։

Աշխատանքների վերսկսման որոշումը կկայացնի նույն մարմինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս