Աղդերեի գլխավոր հատակագիծը պատրաստ է
 Աղդերեի գլխավոր հատակագիծը պատրաստ է
16:08     14 01 2026    
Օկուպացիայից ազատագրված Աղդերեի գլխավոր հատակագիծը պատրաստ է և նախատեսում է քաղաքի տարածքի ընդլայնում 444 հեկտարից մինչև 522 հեկտար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է նախագահի այցից հետո կազմակերպված մամուլի շրջագայության ժամանակ։

Տեղեկատվության համաձայն՝ քաղաքի բնակչությունը 20 տարվա ընթացքում կանխատեսվում է 14 000 մարդ։ Գլխավոր հատակագծի հայեցակարգային ուրվագիծը ներառում է քաղաքի կենտրոն, անհատական բնակելի թաղամասեր, ցածր խտությամբ բնակելի թաղամասեր, բազմաֆունկցիոնալ և հանրային-գործարար գոտիներ:

Բացի այդ, քաղաքում նախատեսում է ստեղծել տեռասավոր այգի, գետափնյա բուլվար, ինչպես նաև ագրոտուրիստական, արդյունաբերական և լոգիստիկ գոտիներ։ Գլխավոր հատակագծի հետ մեկտեղ մշակվել են նաև Աղդերեի տարածքի մանրամասն հատակագծեր, որը վերակառուցվելու է առաջին փուլում։ Քաղաքի բնակելի ֆոնդի մակերեսը կազմելու է 420 000 քառակուսի մետր։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդերե  


Լրահոս