Բաքուն և Էր Ռիադը քննարկել են համագործակցությունը
Բաքուն և Էր Ռիադը քննարկել են համագործակցությունը
13:12     07 01 2026    
Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպան Մութալիմ Միրզաևը Թագավորության արտաքին գործերի նախարարությունում քննարկել է Բաքվի և Էր Ռիադի միջև հարաբերությունները:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Երկրի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ ադրբեջանցի դիվանագետին ընդունել են քաղաքական հարցերով փոխնախարար, դեսպան Սաուդ Ալ-Սաթին, ինչպես նաև միջազգային բազմակողմ հարաբերությունների գծով փոխնախարար Աբդուլռահման Ալ-Ռասին։

Փոխնախարարները ողջունել են դեսպան Միրզաևին և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռիադ   Բաքու  


Լրահոս