Լեյլա Ալիևան Մասկատում հանդիպել է Օմանի թագաժառանգի հետ
 Լեյլա Ալիևան Մասկատում հանդիպել է Օմանի թագաժառանգի հետ
17:09     06 01 2026    
Լեյլա Ալիևայի այցը Օման շարունակվում է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այցի ընթացքում Լեյլա Ալիևան Մասկատում հանդիպել է՝ Օմանի Սուլթանության թագաժառանգ և մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարար Զեյազին բին Հայթամ Ալ Սաիդի հետ։

Լեյլա Ալիևան պատմել է՝ պետության կողմից Ադրբեջանի մշակույթի և պատմական ժառանգության պաշտպանության և առաջխաղացման, ինչպես նաև երիտասարդության և սպորտի քաղաքականության ուղղությամբ ձեռնարկվող հետևողական միջոցառումների մասին: Օմանի Սուլթանության թագաժառանգը հետաքրքրություն է հայտնել՝ Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման հարցում:

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Օմանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակից և վստահություն է հայտնվել այդ հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Ալիևա   Օման  


Լրահոս