Խանքենդին և Աղդամը կդառնան ազատագրված մարզերի հիմնական քաղաքները. Ադրբեջանի նախագահ
  Խանքենդին և Աղդամը կդառնան ազատագրված մարզերի հիմնական քաղաքները. Ադրբեջանի նախագահ
09:33     06 01 2026    
Մեր գլխավոր նպատակն է կապել ազատագրված մարզերը: Եթե այս տարածաշրջանը կապենք Ադրբեջանի մյուս մարզերի հետ՝ Քելբաջարի միջոցով Գյանջա-Արևմուտք ուղղության, Թերթեր-Բարդա-Բաքվի և Ֆիզուլի-Բիլասուվար-Հարավի հետ, ապա երկրի ներսում հաղորդակցությունը կդառնա ավելի հուսալի՝ կրճատելով փոխադրման ժամանակը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նշելով, որ երկաթուղիների, ավտոճանապարհների և ապագայում օդային տրանսպորտի օգտագործումը կբարձրացնի ներքին միգրացիան, պետության ղեկավարն ասել է. «Պարտադիր չէ, որ բոլորը գան Բաքու: Ընդհակառակը, այսօր, օրինակ, մարդիկ Խանքենդի են գալիս Բաքվից, Նախչըվանից և այլ վայրերից: Խանքենդին և Աղդամը կդառնան ազատագրված մարզերի հիմնական քաղաքները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս