Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
 Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
11:16     29 12 2025    
Ադրբեջանը ողջունում է՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ձեռնարկված ջանքերը՝ Եմենում լարվածության թուլացման և անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ Արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Եմենում ստեղծված իրավիճակը ընդգծում է՝ զսպվածություն ցուցաբերելու և համատեղ ջանքերը, երկխոսությունը և խաղաղության նախաձեռնություններին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը։ Ադրբեջանը վերահաստատում է իր աջակցությունը՝ Եմենի Հանրապետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք բարձր ենք գնահատում՝ Եմենի ժողովրդի շահերի պաշտպանությանը և երկրում ամուր խաղաղության, բարգավաճման և զարգացման հասնելուն ուղղված ջանքերը», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եմեն  


Լրահոս