Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ
 Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ.  ՌԴ ԱԳՆ
09:47     26 12 2025    
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Sputnik Արմենիա»-ն:

Նրա խոսքով՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի մատակարարումների շարունակումը, վկայում են տարածաշրջանային համագործակցության խորացման մասին:

«Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է «3+3» տարածաշրջանային ձևաչափի կարևորությունը, որի շրջանակներում շեշտը դրվում է տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա», - ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ այս ձևաչափով նիստի անցկացման վայրի կամ ժամկետի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն գործընկերներից չի ստացվել։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս