Դատավարություն Բաքվի դատարանում. Մնացականյանը հրաժարվել է իր ցուցմունքներից
 Դատավարություն Բաքվի դատարանում.  Մնացականյանը հրաժարվել է իր ցուցմունքներից
17:50     25 12 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է՝ Հայաստանի քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատավարությունը՝ մեղադրյալների եզրափակիչ ելույթներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ, նիստում մեղադրյալ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ։ «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում առաջադրված մեղադրանքներից ոչ մեկով»։ Նա նաև հրաժարվել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և խնդրել է դատարանին որոշում կայացնելիս հիմնվել միայն դատարանում իր ցուցմունքների վրա։

Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դատարանին՝ իր կարծիքը լիարժեք արտահայտելու հնարավորության համար և ներկայացրել է իր եռօրյա ելույթի 51 էջանոց տեքստը՝ դատավարության արձանագրության մեջ ներառելու համար։

Այնուհետև եզրափակիչ ելույթով հանդես է եկել մեղադրյալ Արկադի Ղուկասյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Դատավարություն   Մնացականյան  


Լրահոս