Պուտինը՝ Ալիևին. Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել
  Պուտինը՝ Ալիևին. Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել
13:41     24 12 2025    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է. «Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, խնդրում եմ ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում, հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով, ինչը, անշուշտ, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն։ Խնդրում եմ փոխանցել իմ սրտանց ողջույնը Ձեր ընտանիքին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև  


Լրահոս