Մնացականյանը Բաքվի դատարանում ասել է իր վերջին խոսքը
 Մնացականյանը Բաքվի դատարանում ասել է իր վերջին խոսքը
09:54     24 12 2025    
Դեկտեմբերի 23-ին Բաքվի ռազմական դատարանում Հայաստանի մի խումբ քաղաքացիների գործով դատավարության ժամանակ մեղադրյալները շարունակել են հանդես գա վերջին խոսքով:

Ըստ Zinvor.info-յի, մեղադրյալ Լևոն Մնացականյանը դատական նիստում շարունակել է իր վերջին ելույթը:

Նա իր անհամաձայնությունն է հայտնել մեղադրող կողմի ներկայացուցիչների և տուժողների ցուցմունքների հետ՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի, վարձկանների և այլ հարցերի վերաբերյալ։

Նշենք, որ շարունակվում է Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Մնացականյան   Դատարան  


Լրահոս