Տոկաևը՝ Ալիևին. Մենք Ղազախստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի
  Տոկաևը՝ Ալիևին.  Մենք Ղազախստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի
15:08     23 12 2025    
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ Zinvor.info-յի՝ նամակում ասվում է.

«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են որպես մեր ժամանակների ականավոր պետական գործիչ, համաշխարհային մասշտաբի փորձառու և կոմպետենտ քաղաքական գործիչ։

Ձեր բազմամյա արդյունավետ պետական ծառայությունը իրավամբ ասոցացվում է Ադրբեջանի պատմական նվաճումների, նրա ինքնիշխանության ամրապնդման, միջազգային հեղինակության աճի և դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացման շրջանի հետ։

Ձեր ուժեղ և իմաստուն ղեկավարության ներքո եղբայրական Ադրբեջանը, վճռականորեն հետևելով Ձեր ռազմավարական ուղուն, կշարունակի վստահորեն առաջ շարժվել կայուն աճի և առաջընթացի ճանապարհով։

Ես բարձր եմ գնահատում Ձեր հսկայական անձնական ներդրումը ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի ամրապնդման գործում և հատուկ նշանակություն եմ տալիս դրանց համապարփակ ամրապնդմանը՝ դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության ոգով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ալիև  


Լրահոս