Ավարտվել է Վարդանյանի գործով դատավարությունը
 Ավարտվել է Վարդանյանի գործով դատավարությունը
09:23     17 12 2025    
Դեկտեմբերի 16-ին շարունակվել է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող՝ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի քրեական գործով դատավարությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ նրա տիրապետած լեզվով՝ ռուսերենով, և փաստաբանան՝ պետական միջոցներով։

Դատավոր Զեյնալ Աղաևը դատարանին, պետական մեղադրանքին աջակցող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, և բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։
Դատավոր Զեյնալ Աղաևը այնուհետև կողմերից հարցրել է դատավարության ավարտի վերաբերյալ նրանց կարծիքը։ Կողմերը նշել են, որ իրենք առարկություն չունեն դատավարության ավարտի և ելույթների սկսման վերաբերյալ։

Մեղադրողները դատարանից ժամանակ են խնդրել իրենց ելույթերը պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս