Բաքվի հետ երկխոսության մեջ լինելով՝ Անկարան առաջ է մղում նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան
 Բաքվի հետ երկխոսության մեջ լինելով՝ Անկարան առաջ է մղում նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը.  Էրդողան
18:47     16 12 2025    
Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնելով՝ Թուրքիան առաջ է մղում նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում։

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ սպասում էր խաղաղության, այժմ ապրում է պատմական ժամանակաշրջան. «Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ։ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լինելով՝ մենք նաև առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հաջորդ տարվանից սկսած՝ մենք կսկսենք որոշ խորհրդանշական քայլեր ձեռնարկել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս