Վրաստանը բոլորին առաջարկում է չեզոք տարածություն Հարավային Կովկասում. Կոբախիձե
 Վրաստանը բոլորին առաջարկում է չեզոք տարածություն Հարավային Կովկասում.  Կոբախիձե
10:36     13 12 2025    
Վրաստանը հավատարիմ է խաղաղ քաղաքականությանը և բոլորին առաջարկում է չեզոք տարածություն Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքմենստանում՝ «Խաղաղություն և վստահություն. նպատակների միասնություն՝ հանուն կայուն ապագայի» թեմայով միջազգային ֆորումի լիագումար նիստում։

Միջազգային ֆորումը նվիրված է Խաղաղության և վստահության միջազգային տարվան, որը անցկացվում է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոբախիձե   Վրաստան  


Լրահոս