Դատավարություն Բաքվում. Վարդանյանի պաշտպանը երկու միջնորդություն է ներկայացրել
  Դատավարություն Բաքվում.  Վարդանյանի պաշտպանը երկու միջնորդություն է ներկայացրել
09:45     13 12 2025    
Դեկտեմբերի 12-ին շարունակվել է ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ռուբեն Վարդանյանն ապահովվել է փաստաբանով և ռուսաց լեզվի թարգմանիչով։

Դատական նիստը նախագահում էր դատավոր Զեյնալ Աղաևը, իսկ դատարանի կազմում էին Ջամալ Ռամազանովը և Անար Ռզաևը։

Դատավոր Զեյնալ Աղաևը դատավարությանը առաջին անգամ մասնակցող տուժողներին և նրանց իրավահաջորդներին ներկայացրել է դատավորական կազմը, պետականմեղադրողներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին, բացատրել նրանց օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Հետո Ռուբեն Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբըշովը երկու միջնորդություն է ներկայացրել:

Հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս