Տոկաևը հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում
 Տոկաևը հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում
15:07     12 12 2025    
Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աշխաբադում կայացած Խաղաղության և վստահության միջազգային ֆորումում։

«Մեր կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի կողմից համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, որը լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բազմակողմանի համագործակցության համար։ Մենք հույս ունենք Հարավային Կովկասում կայունությունը երաշխավորող համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում», - ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ ողջունում է ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ղազախստան  


Լրահոս