Հեյդար Ալիևը առանցքային դեր է խաղացել մեր պետականության զարգացման գործում. Ադրբեջանի ԱԳՆ
 Հեյդար Ալիևը առանցքային դեր է խաղացել մեր պետականության զարգացման գործում.  Ադրբեջանի ԱԳՆ
12:59     12 12 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է գրառում՝ նվիրված ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի մահվան 22-րդ տարելիցին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ գրառման մեջ ասվում է.

«Այսօր լրանում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի մահվան 22-րդ տարելիցը, ով խորը հետք է թողել ադրբեջանական ժողովրդի սրտում, առանցքային դեր է խաղացել Ադրբեջանի Հանրապետության պետականության զարգացման գործում և անգնահատելի ծառայություններ մատուցել ազգային շահերի պաշտպանության գործում։ Նրա իմաստուն քաղաքականությունը, հեռատեսությունը և իր ժողովրդին անսահման նվիրվածությունը անջնջելի հետք են թողել Ադրբեջանի զարգացման պատմության մեջ։ Մենք խորը հարգանքով խոնարհվում ենք մեծ առաջնորդի հիշատակի առջև»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հեյդար-Ալիև  


Լրահոս