Ըստ
Zinvor.info-յի՝ շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր ողջ ժողովրդին եմ հղում իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Քենիայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։
Ադրբեջանա-քենիական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակը գոհացնող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր միջպետական կապերի զարգացմանը, որոնք մեծ ներուժ ունեն, և համագործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ բնագավառներում։
Մեծագույն հաճույքով եմ հիշում սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Ձեզ հետ մեր հանդիպումը, որն անցավ անկեղծության և փոխադարձ վստահության մթնոլորտում։ Հավատում եմ, որ ի շահ մեր ժողովուրդների՝ համատեղ ջանքերով, առկա հնարավորություններն օգտագործելով, կամրապնդենք մեր բարեկամական հարաբերությունները և կխորացնենք փոխշահավետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործերում, իսկ Քենիայի բարեկամ ժողովրդին՝ տևական բարեկեցություն և բարգավաճում»։