Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին
  Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին
09:37     11 12 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին վերջին անկեղծ ուղերձի համար։

Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Թրամփի ջերմ խոսքերը և նրա վերաբերմունքը Ադրբեջանի ջանքերի նկատմամբ՝ հանուն խաղաղության և կայունության։ Պետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հանձնառությունը հակամարտությունների կարգավորմանը, անձնական մասնակցությունը երկխոսության առաջխաղացման գործին և անձնական ներդրումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում լարվածության նվազեցման գործում արժանի են ամենաբարձր միջազգային ճանաչման, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը, որը հիմնված է վճռականության և պատասխանատվության վրա, օրինակ է ծառայում գործողությունների հանուն համաշխարհային խաղաղության։

Նախագահը վստահություն է հայտնել, որ մշտական երկխոսության և համագործակցության շնորհիվ ադրբեջանա-ամերիկյան գործընկերությունը կնպաստի խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը ինչպես մեր երկրներում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս