Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բենիլյուքսի երկրների ներկայացուցիչների հետ
 Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բենիլյուքսի երկրների ներկայացուցիչների հետ
15:46     10 12 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրենների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Х սոցիալական ցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։

«Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենները այցելել են Ադրբեջան՝ քննարկելու, թե ինչպես կարող է Բենիլյուքսը նպաստել՝ Ադրբեջանում խաղաղության, փոխկապակցվածության և տնտեսական զարգացման տարածաշրջանային օրակարգին։

Շնորհակալություն Հիքմեթ Հաջիևին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, Միլլի Մեջլիսին՝ ՄՀՎԿ-ին և այլոց՝ արդյունավետ շփումների համար», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս