Վարդանյանը խնդրել է դատարանին քրեական գործից բացառել որոշ փաստաթղթերը
 Վարդանյանը խնդրել է դատարանին քրեական գործից բացառել որոշ փաստաթղթերը
09:33     10 12 2025    
Դեկտեմբերի 9-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, ով մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման մեջ և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև փաստաբան, որին նա ընտրել է։

Դատավոր Զեյնալ Աղաևը դատարանին, պետությունը ներկայացնող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ովքեր առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը: Նա նաև բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները օրենքով սահմանված կարգով:

Հետո լսվել են տուժողների ցուցմունքները:

Մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, ինչպես նաև խնդրել է որոշ փաստաթղթեր հանել գործից:

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ մեղադրյալի համար համապատասխան պայմաններ կստեղծվեն այն բանից հետո, երբ որոշվի, թե կոնկրետ որ փաստաթղթերին է նա ուզում ծանոթանալ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատարան  


Լրահոս