Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև փաստաբան, որին նա ընտրել է։
Դատավոր Զեյնալ Աղաևը դատարանին, պետությունը ներկայացնող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ովքեր առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը: Նա նաև բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները օրենքով սահմանված կարգով:
Հետո լսվել են տուժողների ցուցմունքները:
Մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, ինչպես նաև խնդրել է որոշ փաստաթղթեր հանել գործից:
Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ մեղադրյալի համար համապատասխան պայմաններ կստեղծվեն այն բանից հետո, երբ որոշվի, թե կոնկրետ որ փաստաթղթերին է նա ուզում ծանոթանալ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։