Վարչապետ. Ադրբեջանում ստեղծվում է ռազմաարդյունաբերական կլաստեր
  Վարչապետ.  Ադրբեջանում ստեղծվում է ռազմաարդյունաբերական կլաստեր
16:42     09 12 2025    
Ադրբեջանում աշխատանքներ են տարվում ռազմաարդյունաբերական կլաստեր ստեղծելու ուղղությամբ, որը կնպաստի երկրի արտահանման ներուժի աճին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի լիագումար նիստում։

Կառավարության ղեկավարը կրկին նշել է, որ երկրի անվտանգության և պաշտպանական ներուժի ամրապնդումը՝ պետական ծախսերի հիմնական ուղղություններից մեկն է։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմում են բյուջետային բոլոր ծախսերի մոտ 21%-ը՝ 8,7 միլիարդ մանաթ։

Ասադովը ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը արագ տեմպերով զարգանում է, և տարիներ շարունակ այս ոլորտում կատարվել են զգալի ներդրումներ։

«Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիևը նպատակ է դրել՝ ստեղծել արդյունաբերական կլաստեր, որը կբավարարի ինչպես ներքին պահանջարկը, այնպես էլ արտահանման ներուժը։ Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են», - հայտարարել է վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարչապետ   Ադրբեջան  


Լրահոս