Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
  Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
13:46     09 12 2025    
«2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ազեր Ամիրասլանովը։

Պատգամավորի խոսքով՝ լրացուցիչ ճշգրտումները ենթադրում են ծախսերի ավելացում մի շարք ոլորտներում։

«Առաջարկվել է պաշտպանության, ազգային անվտանգության, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության ծախսերն ավելացնել 47,8 միլիոն մանաթով», - նշել է Ամիրասլանովը։

Բացի այդ, պարենային անվտանգության շրջանակներում նախատեսվում է 3 միլիոն մանաթ հատկացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստմանը և հակահամաճարակային միջոցառումներին, նշել է պատգամավորը։

«Անհրաժեշտություն է առաջացել 1,2 միլիոն մանաթ հատկացնել որոշ պետական մարմինների գործունեության կազմակերպումը բարելավելու և դրանց նյութատեխնիկական կարիքները բավարարելու համար։ Ընդհանուր առմամբ, փոփոխությունները ենադրում են 52 միլիոն մանաթի չափով լրացուցիչ ծախսեր, որոնք կծածկվեն պետական բյուջեի համապատասխան պահուստներից», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ծախսեր  


Լրահոս