Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ
 Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ
11:42     09 12 2025    
Դեկտեմբերի 8-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, ով մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման մեջ և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև փաստաբան, որին նա ընտրել է։

Դատավոր Զ. Աղաևը դատարանին, պետությունը ներկայացնող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ովքեր առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը: Նա նաև բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները օրենքով սահմանված կարգով:

Այնուհետև լսվել են տուժողների ցուցմունքները:

Տուժող Նուրան Գասիմովը ասել է, որ Լաչինում հակառակորդի հարձակման հետևանքով վիրավորվել է ոտքից: Ի պատասխան պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևի հարցին՝ նա նաև պարզաբանել է, որ միջադեպի ժամանակ վիրավորվել են նաև այլ անձինք:

Տուժող Ալիմուխտար Իբրահիմովը նշել է, որ վիրավորվել է քիչ առաջ ցուցմունք տված Նուրան Գասիմովի հետ միասին: Պետական մեղադրող Թարանա Մամեդովայի հարցերին պատասխանելով՝ նա հավելել է, որ այդ ժամանակ վիրավորվել են ևս մի քանի անձինք:

Տուժող Սամիր Մամեդովը նույնպես նշել է, որ վիրավորվել է Լաչինում թշնամու սադրանքի հետևանքով:

Մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող որոշակի փաստաթղթերն, այդ թվում՝ հարցաթերթիկներին ծանոթանալու վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատարան  


Լրահոս