Ուրախ եմ, որ Ադրբեջանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունն աճում է. Պելեգրինի
 Ուրախ եմ, որ Ադրբեջանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունն աճում է.  Պելեգրինի
11:12     09 12 2025    
Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն է։ Այն գտնվում է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում և ունի հարուստ էներգետիկ ռեսուրսներ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Շատ ուրախ եմ, որ մեր առևտրաշրջանառությունն աճում է, և այս աճը լուրջ է։ Այս ոլորտում կա չօգտագործված ներուժ», - հավելել է Սլովակիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևի ներկայիս այցը Սլովակիա արտացոլում է Բաքվի և Բրատիսլավայի փոխադարձ շահերը. «Մենք մտադիր ենք հաստատել և զարգացնել ռազմավարական գործընկերություն։ Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն։ Սլովակիան Ադրբեջանին համարում է տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սլովակիա  


Լրահոս