Ալիևը՝ Սլովակիայի հետ ռազմավարական գործընկերության մասին
  Ալիևը՝ Սլովակիայի հետ ռազմավարական գործընկերության մասին
11:05     09 12 2025    
Այցի ընթացքում մեր ունեցած բանակցությունները ցույց են տալիս, որ Սլովակիան և Ադրբեջանը, բառի իսկական իմաստով, բարեկամ երկրներ և ռազմավարական գործընկերներ են։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնելով, որ անցյալ տարի Սլովակիան և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր, պետության ղեկավարը նշել է, որ այս փաստաթուղթը մեր հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի։ «Դրա ստորագրումից հետո մենք տեսնում ենք շատ ակտիվ համագործակցություն բոլոր ոլորտներում», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Սլովակիա  


Լրահոս