Մենք կընդլայնենք մեր հնարավորությունները՝ ներդրումներ կատարելով կապի և տրանսպորտի ոլորտում. Ալիև
 Մենք կընդլայնենք մեր հնարավորությունները՝ ներդրումներ կատարելով կապի և տրանսպորտի ոլորտում.  Ալիև
09:25     09 12 2025    
Ադրբեջանը վաղուց է որոշել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Միևնույն ժամանակ, այսօր մենք կամրջի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի միջև։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այսօր ենթակառուցվածքների, կապի և տրանսպորտի ոլորտներում մեր կատարած ներդրումները թույլ են տալիս Ադրբեջանին դառնալ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մաս: Մենք ակտիվորեն մասնակցում ենք Միջին միջանցքի նախագծում: Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենահուսալի և անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս