Բայրամովը՝ Ադրբեջանում «3+3» նիստին Հայաստանի մասնակցության մասին
 Բայրամովը՝ Ադրբեջանում «3+3» նիստին Հայաստանի մասնակցության մասին
13:29     08 12 2025    
Ադրբեջանը առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը նախ անցկացնել իր տարածքում, ապա՝ Հայաստանում, և ստեղծված իրավիճակում չի տեսնում որևէ պատճառ Երևանի՝ այս առաջարկից հրաժարվելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ «3+3» ձևաչափը ստեղծելու նախաձեռնությունը եղել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Նրա խոսքով՝ ավելի վաղ անցկացվել է երեք նիստ՝ Ռուսաստանում, Իրանում և 2024 թվականին Թուրքիայում։

«Թուրքիայում հանդիպման արդյունքներով, մեր պատվիրակությունը առաջարկել է հաջորդը անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո, կհամաձայնվենք նաև հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, համաձայնության չհասանք. հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը», - հայտարարել է Բայրամովը։
Նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակը այսօր զգալիորեն փոխվել է, ու Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս