Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը բարձր է գնահատել «Global Infrastructure Partners»-ի գործընկերությունը՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ և նշել, որ SOFAZ-ի և GIP-ի համատեղ ներդրումները արագընթաց երկաթուղային օպերատոր «Italo»-ում և Լոնդոնի «Gatwick» օդանավակայանում հաջող համագործակցության օրինակներ են։ Անդրադառնալով Ադրբեջանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը՝ պետության ղեկավարը ընդգծել է՝ GIP-ի հետ գործընկերության կարևորությունը այս համատեքստում
Ադեբայո Օգյունլեսին նշել է, որ SOFAZ-ի հետ համագործակցությունը արդյունավետ արդյունքներ է տալիս և ընդգծել, որ GIP-ի կողմից կառավարվող ֆոնդերում ներդրումները ստեղծել են հուսալի գործընկերային մոդել երկու կազմակերպությունների միջև։ Հյուրը նշել է, որ «Global Infrastructure Partners»-ը միջազգային փորձ ունի օդանավակայանների օպտիմալացման, լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտներում, և հետաքրքրություն է հայտնել Ադրբեջանի հետ համագործակցելու՝ էներգետիկ անցման, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։