Արաղչի. Երրորդ ուժերը չպետք է վնասեն Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններին
  Արաղչի.  Երրորդ ուժերը չպետք է վնասեն Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններին
14:10     08 12 2025    
«3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը կարևոր դեր է խաղում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Zinvor.info-յի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել նաև ապագայում։

«Այսօր իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ առարկայական բանակցություններ ենք վարել՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի և «3+3» ձևաչափի վերաբերյալ։ Այս ձևաչափը չափազանց կարևոր դեր է խաղում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում», - հավելել է նա։

Արաղչին նաև ընդգծել է Իրանի շահագրգռվածությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով պահպանելու հարցում։
«Մենք նմանատիպ ցանկություն ենք տեսնում նաև Ադրբեջանի կողմից։ Համոզված եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ երրորդ ուժ վնասի մեր երկկողմ հարաբերություններին», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Արաղչի   Ադրբեջան  


Լրահոս