Ալիևը Ադրբեջան-Իրան առևտրատնտեսական համագործակցության մասին
  Ալիևը Ադրբեջան-Իրան առևտրատնտեսական համագործակցության մասին
13:11     08 12 2025    
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արագչիի գլխավորած պատվիրակությանը։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նշել է Ադրբեջան-Իրան հարաբերությունների երկար պատմությունը և ընդգծել, որ երկու ժողովուրդների դարավոր համակեցությունը այդ հարաբերություններին տալիս է առանձնահատուկ նշանակություն։ Պետության ղեկավարը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ կապերի ակտիվացման կապակցությամբ և նշել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ադրբեջան, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստում են համագործակցության հետագա ընդլայնմանը։

Նախագահն ընդգծել է, որ մեր երկրների երկկողմ օրակարգը ընդարձակ է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ հավելելով, որ բոլոր հարցերի համար գոյություն ունեն կոնկրետ ճանապարհային քարտեզներ։ Խոսելով Ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջող աշխատանքի մասին՝ պետության ղեկավարն անդրադարձել է առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը կլինի հաջող և արդյունավետ։

Սեյեդ Աբբաս Արագչին Իլհամ Ալիևին է փոխանցել Մասուդ Փեզեշքիանի ողջույնը։ Նա նշե է, որ Իրանի նախագահը շատ է հարգում Իլհամ Ալիևին և Ադրբեջանին։ Հյուրը հայտնել է, որ Մասուդ Փեզեշքիանը իրեն հանձնարարել է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս