Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար
  Թոմ Բարաք.  Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար
11:48     06 12 2025    
Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում։

«Անադոլու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ Միլքենի Ինստիտուտի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված՝ 2025 թվականի Մերձավոր Արևելք-Աֆրիկա գագաթնաժողովում։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի համար։ Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, «հույս կլինի հայ-թուրքական սահմանի բացման համար»։

«Կասպիից մինչև Միջերկրական ծով երթուղու երկարացումը ճանապարհը կբացի՝ տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրների լուծման համար», - նշել է Բարաքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս