Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ եվրոպական ֆորումում ներկայացրել է երկրի ռազմավարական տեսլականը
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ եվրոպական ֆորումում ներկայացրել է երկրի ռազմավարական տեսլականը
11:44     06 12 2025    
Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է՝ Ադրբեջանի հետազոտության 4-րդ եվրոպական համաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հղումով, միջոցառումը միավորել է՝ քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, գիտնականների և անկախ փորձագետների՝ քննարկելու Ադրբեջանի ռազմավարական տեսլականը և արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները։

Կլոր սեղանի շրջանակներում նախարարը ընդգծել է՝ Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերը որպես կայունացնող ուժ։ Նա մասնակիցներին ներկայացրել է երկրի ձեռքբերումները բազմակողմ ձևաչափերում, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ միջազգային համագործակցությունը պահանջում է ավելի մեծ վստահություն և արդյունավետություն։

Ջեյհուն Բայրամովը նաև հայտարարել է, որ 2026 թվականին Ադրբեջանը կհյուրընկալի՝ 13-րդ Համաշխարհային քաղաքային ֆորումը և Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ Նա նշել է, որ այս գլոբալ հարթակները կներառեն՝ կայուն քաղաքաշինության, կայուն բնակարանաշինության, մաքուր էներգիայի ենթակառուցվածքների և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման մոբիլիզացիայի թեմաները՝ արտացոլելով երկրի տարածաշրջանային և գլոբալ պատասխանատվությունը։

Նախարարը հիշեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ ստորագրվել է համատեղ հռչակագիր և այլ կարևոր փաստաթղթեր։ Նա նշել է՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման ավարտը, ինչը հանդիսանում է՝ հետհակամարտական շրջանում տարածաշրջանում նոր իրականության միջազգային ճանաչում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս