Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները
 Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները
09:41     06 12 2025    
Դեկտեմբերի 5-ին շարունակվել է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող՝ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի քրեական գործով դատավարությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր մայրենի լեզվով՝ ռուսերենով, և պետության հաշվին թաստաբան։

Դատավոր Զեյնալ Աղաևը դատարանին, պետական մեղադրանքին աջակցող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, և բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ օրենքով նախատեսված։

Զեյնալ Աղաևը նաև հայտնել է, որ գործով տուժողներից մի քանիսը դատարանին ներկայացրել են հայտարարություններ, որոնցում նշել են, որ հարգելի պատճառներով չեն կարողացել մասնակցել լսումներին և հաստատել են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները։

Կողմերը չեն առարկել տուժողների ցուցմունքները դատարանում ընթերցելուն։

Այնուհետև, դատական նիստում ընթերցվել են տուժողների ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, արձանագրությունները և գործով ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 8-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս