Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի հետ
  Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի հետ
16:11     05 12 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նշված է Ադրբեջանում Շվեդիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Այս շաբաթ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը կրկին այցելեց Բաքու՝ Դաշինքի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ քննարկումները շարունակելու համար: Վիննիկովին ուղեկցում էր ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Բերատ Թելլին։

Այցի ընթացքում Վիննիկովը արդյունավետ բանակցություններ է վարել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Վիննիկովը նաև հանդես է եկել հիմնական զեկույցով ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության վերաբերյալ՝ նվիրված ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրին և դրա ավանդին պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումներում: Պատվիրակությունը նաև օգտակար հանդիպումներ է ունեցել տեղական վերլուծական կենտրոնների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների և Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի հետ։

Այցը կազմակերպվել է Բաքվում Սլովակիայի և Շվեդիայի դեսպանատների աջակցությամբ, որոնք 2025-2026 թվականներին կծառայեն որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատներ Ադրբեջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   ՆԱՏՕ  


Լրահոս