Ալիևը և Մերցը մտքեր են փոխանակել՝ ադրբեջանա-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ
  Ալիևը և Մերցը մտքեր են փոխանակել՝ ադրբեջանա-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ
10:06     05 12 2025    
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, Մերցը նախ շնորհավորել է Ի. Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։ Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է տարածաշրջանում կայունությանը։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ մեր պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների հեղինակը։

Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ մեր երկիրը այսուհետ էլ կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և ամրապնդելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է կատարվել՝ Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Կանցլեր Մերցը Ադրբեջանի նախագահին հրավիրել է այցելել Գերմանիա։ Նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությամբ ընդունել է հրավերը, և իր հերթին՝ Գերմանիայի կանցլերին հրավիրել է այց կատարել Ադրբեջան։ Ֆրիդրիխ Մերցը նույնպես գոհունակությամբ ընդունել է հրավերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Մերց  


Լրահոս