Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալլասը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ միջև համագործակցությունը
 Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալլասը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ միջև համագործակցությունը
17:18     04 12 2025    
Վիեննայում ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Կողմերը դիտարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգը, ողջունել են բարձր մակարդակի շփումներում դրական դինամիկան և քննարկել էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, կապի, առևտրի և «կանաչ» անցման ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Բայրամովը իր զրուցակցին պատմել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Կալլաս  


Լրահոս