Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են՝ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությամբ
  Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են՝ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությամբ
13:33     04 12 2025    
Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությամբ և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի կողմից բացվող նոր հնարավորություններով։

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել են՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Կենտրոնական Ասիա-ԱՄՆ համագործակցության ձևաչափին (C5+1) Ադրբեջանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ոչ վաղուց նշվել է՝ C5+1 տարածաշրջանային դիվանագիտական հարթակի 10-ամյակը: «Վաշինգտոնում C5+1 հանդիպումների ժամանակ մենք ընդգծեցինք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Մենք մտադիր ենք համատեղ աշխատել՝ այս ներուժը առավելագույնս զարգացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Բաքու  


Լրահոս