Բայրամովը Ավստրիայում հանդիպել է Ֆիդանի հետ
  Բայրամովը Ավստրիայում հանդիպել է Ֆիդանի հետ
10:35     04 12 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ Ավստրիա կատարած այցի ընթացքում։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Haber Global-ին։

Հանդիպմանը քննարկվել են՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և երկու երկրների միջև համագործակցության զարգացումը։

Հիշեցնենք, որ Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու դեկտեմբերի 4-5-ը կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ավստրիա