«Azərbaycanın Zəfəri» արբանյակը ուղեծիր է դուրս բերվել
 «Azərbaycanın Zəfəri» արբանյակը ուղեծիր է դուրս բերվել
12:32     03 12 2025    
«Azərbaycanın Zəfəri» դպրոցական արբանյակի ուղեծիր դուրսբերումը՝ ռազմավարական ներդրում է երկրի ապագայի համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին արբանյակի արձակմանը նվիրված ճեպազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի տիեզերական գործակալության (Azərkosmos) վարչության նախագահի պաշտոնակատար Դունայ Բադիրխանովը։

Նա նշել է, որ ուսանողներին իրական տիեզերական տեխնոլոգիաներ նախագծելու, փորձարկելու և ուղեծիր դուրս բերելու հնարավորություն տալով՝ գործակալությունը պատրաստում է տիեզերական ոլորտի ապագա մասնագետների. «Այս դպրոցական նախագիծը մեր երկրում 15 տարվա ընթացքում ձևավորված ժամանակակից տիեզերական էկոհամակարգի արդյունք է... Այս հաջողությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կրթության ոլորտում ներդրումները վերածվել են շոշափելի տեխնոլոգիական արդյունքների»։

Բադիրխանովը նշել է, որ «Azərbaycanın Zəfəri» արբանյակը մշակվել է թիվ 297 դպրոցի աշակերտների կողմից։

«Նախագիծը գնահատվում է որպես իրադարձություն, որը միավորում է հայրենասիրության ոգին, ստեղծագործական մտածողությունը և տեխնոլոգիական հետաքրքրությունը երիտասարդ սերնդի շրջանում», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Azərbaycanın-Zəfəri   Արբանյակ