Ադրբեջանն ու Լեհաստանը ԱԳՆ-ի մակարդակով անցկացրել են առաջին հյուպատոսական խորհրդակցությունները
 Ադրբեջանն ու Լեհաստանը ԱԳՆ-ի մակարդակով անցկացրել են առաջին հյուպատոսական խորհրդակցությունները
11:06     01 12 2025    
Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում տեղի են ունեցել՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության միջև առաջին հյուպատոսական խորհրդակցությունները։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Խորհրդակցությունների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, իսկ լեհական պատվիրակությունը՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի վարչության տնօրեն Յուստինա Խրժանովսկան։

Հյուպատոսական խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են՝ հյուպատոսական ոլորտում Լեհաստանի Հանրապետության հետ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, այդ թվում՝ այս ոլորտում նոր երկկողմ փաստաթղթերի ստորագրումը և հյուպատոսական ծառայությունների թվայնացման հնարավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լեհաստան  


Լրահոս