Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը
 Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը
09:19     25 11 2025    
Նոյեմբերի 24-ին շարունակվել է ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործով դատավարության նախապատրաստական նիստը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բաքվի Զինվորական դատարանում կայացած բաց դատական նիստում մեղադրյալն ապահովվել է փաստաբաններով և ռուսաց լեզվի թարգմանիչով։

Դատավոր Զեյնալ Աղաևը դատավարությանը առաջին անգամ մասնակցող տուժողներին և տուժողների իրավահաջորդներին ներկայացրել է ներկայացրել է դատավորներին, դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին, բացատրել նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Տուժողները դատարանում ցուցմունք են տվել։ Միրհուսեյն Սալահովը հայտարարել է, որ վիրավորվել է Քելբաջարում ականանետային արկի պայթյունի հետևանքով։ Միջադեպի հետևանքով վիրավորում են ստացել ևս մի քանիս մարդ։

Էլթուրան Ջաբիևը հայտնել է, որ վիրավորվել է Քելբաջարում հայկական բանակի և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։

Էլնուր Շիխիևը պատմել է, որ վիրավորվել է Քելբաջարում՝ գտնվելով շտապօգնության մեքենայի մեջ։ Տրանսպորտային միջոցի վրա ականանետային կրակ է բացվել, չնայած այն բժշկական ծառայության նույնականացման նշան ուներ։

Դատավարությունը շարունակվել է քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հետազոտմամբ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 25-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս