Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
 Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
17:58     24 11 2025    
Այսօր Փարիզում՝ «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» 1972 թվականի կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում Ադրբեջանի Հանրապետությունն ընտրվել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։

ԱԳՆ-նից Zinvor.info-յին հայտնել են, որ բարձր մրցակցային պայմաններում անցկացված ընտրություններում՝ հինգ երկիր, Ադրբեջանի հետ միասին, մրցել են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին հատկացված միակ տեղի համար։ Ադրբեջանն ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ քվեարկության առաջին փուլում ապահովելով 160 երկրներից 92-ի աջակցությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԵՍԿՕ  


Լրահոս