Ադրբեջանի ԱԳՆ-ը հաջողություն է մաղթել Թուրքիային և Ավստրալիային՝ COP31-ում
 Ադրբեջանի ԱԳՆ-ը հաջողություն է մաղթել Թուրքիային և Ավստրալիային՝ COP31-ում
15:09     24 11 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Թուրքիային՝ COP31-ի հյուրընկալող երկիր ընտրվելու և Ավստրալիային՝ բանակցային գործընթացի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում՝ արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակման մեջ:

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք եղբայրական Թուրքիային՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP31) 31-րդ նստաշրջանը որպես հյուրընկալող երկիր ընտրվելու և Ավստրալիային՝ բանակցությունների նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Որպես COP29-ի նախագահող երկիր՝ Ադրբեջանը կգործադրի բոլոր ջանքերը՝ այս կարևոր առաքելության հաջող իրականացմանը աջակցելու համար։

Մենք հաջողություն ենք մաղթում երկու երկրներին և վստահ ենք, որ COP31-ը զգալի ներդրում կունենա կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային ջանքերում», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրպարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս