Ըստ
Zinvor.info-յի, ուղերձում ասվում է.
«Թյուրքական պետությունների աճող ներուժը և օրեցօր ամրապնդվող դիրքերը գլոբալ ասպարեզում թելադրում են ավելի հավակնոտ նպատակներ սահմանել, մեծացնել համատեղ ջանքերը, խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և դրա համար ճկուն մեխանիզմներ ստեղծել: Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ կառավարական կազմակերպությունների առաջին համերաշխության ֆորումը կարևոր քայլ է այս ուղղությամբ:
Ադրբեջանը, որպես Թյուրքական պետությունների կազմակերպության ներկայիս նախագահ, նաև ձգտում է ամրապնդել անդամ պետությունների քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև հասարակական կապը: Թյուրքական պետությունների կազմակերպության Կարմիր մահիկի ընկերությունների նախագահների խորհրդի այս օրերին Բաքվում անցկացվող նիստը, ՈԿԿ-ների համերաշխության ընթացիկ ֆորումը և մամուլի և տեղեկատվության համար պատասխանատու ԹՊԿ նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ցույց են տալիս այս ոլորտում կատարվող աշխատանքի մասշտաբները և բազմազանությունը: