Euronews-ը՝ Բաքվում անցկացված D-8 մեդիա ֆորումի մասին
 Euronews-ը՝ Բաքվում անցկացված D-8 մեդիա ֆորումի մասին
09:48     24 11 2025    
Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) հետ՝ որպես լիիրավ անդամ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Euronews-ի հոդվածում՝ նվիրված Բաքվում առաջին անգամ անցկացված D-8 մեդիա ֆորումին։

Նշվում է, որ Ադրբեջանը՝ որպես D-8 անդամ, գլոբալ տնտեսական քննարկումներում խաղում է համակարգող հարթակի դեր՝ զարգացող երկրների համար, որոնք հիմնականում մուսուլմանական բնակչություն ունեն, և առաջ է քաշում մի շարք նախաձեռնություններ՝ դաշինքի հետ լիարժեք ինտեգրման համար։

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ միջոցառման ժամանակ ընթերցվել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը ուղղված՝ մասնակիցներին, որում նշվել է, որ մեդիա ֆորումի սկզբնական նպատակներից մեկը D-8-ի անդամների մեդիա կառույցների միջև հուսալի համագործակցության ձևավորումն ու անաչառ, օբյեկտիվ և պատասխանատու տեղեկատվական տարածության ստեղծումն էր։ Նշվում է, որ Բաքվում անցկացված ֆորումի ընթացքում ձեռք են բերվել կարևոր արդյունքներ, ինչպիսիք են D-8-ի մեդիավարպետության կենտրոնի ստեղծումը և ապատեղեկատվության դեմ պայքարի նոր ռազմավարությունների մշակումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Euronews   Բաքու  


Լրահոս